
Նոյեմբերին առողջապահության նախարարության «թեժ գիծը» ստացել է 546 հեռախոսազանգ
2012 թվականի նոյեմբերի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության շուրջօրյա գործող «թեժ գիծ» (հեռ. 52-88-72) ծառայությունը ստացել է 546 հեռախոսազանգ: Զանգերի գերակշիռ մասը` 179, եղել է տեղեկատվական բնույթի:
Արձանագրված հեռախոսազանգերն ըստ բնույթի այսպիսին են.
- հիվանդանոցային բուժօգնություն` 40, որից 17-ը՝ դժգոհություններ կապված պետական պատվերի սահմանափակման հետ, 8-ը` ցուցաբերված վերաբերմունքից, 5-ը` գումարային, 3-ը` բուժօգնության որակի, 3-ը` գործող կարգի, 4-ը` կազմակերպչական բնույթի հարցեր,
- առաջնային բուժօգնություն` 18, որից 1-ը` գումարային, 4-ը` հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի հետ կապված, 3-ը` բուժօգնության որակի վերաբերյալ, 10-ը` կազմակերպչական բնույթի հարցեր,
- ծննդօգնության վերաբերյալ` 4, որից 1-ը` վճարովի այցելությունների, 1-ը` հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի, 1-ը` կազմակերպչական բնույթի, 1-ը բուժօգնության որակի վերաբերյալ,
- երեխաներին վերաբերող հարցեր` 16, այդ թվում 4-ը` 0-7 տարեկան երեխաների հավաստագրի առկայության պարագայում գումարի հետ կապված բողոք, 1-ը` հիվանդի նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից դժգոհություն, 1-ը `պետական պատվերի սահմանափակման, 3-ը` բուժօգնության որակի վերաբերյալ, 7-ը` կազմակերպչական բնույթի հարցեր,
- դեղորայք` 11, որից 7-ը` դեղերի անկանոն մատակարարման վերաբերյալ, 2-ը` դեղերի բաշխման գործող կարգից, 2 բողոք դեղերի գներից
- այլ` 3:
Նշենք, որ գրանցված բոլոր հեռախոսազանգերի մասին զեկուցվել է ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին, և խնդիրները համապատասխան լուծումներ են ստացել:
Առողջապահության նախարարություն
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել