«Հրապարակ». ՀՀՇ-ն համագումար է հրավիրել
ՀՀՇ-ն արդեն դիմել է կառավարության աշխատակազմին՝ Մելիք-Ադամյան փողոցում գտնվող կառավարության նիստերի դահլիճում համագումար անցկացնելու թույլտվության համար: Ուշ երեկոյան թերթը տեղեկացել է, որ համագումարը տեղի է ունենալու դեկտեմբերի 22-ին: «Քննարկվելու՞ են ՀՀՇ մոտեցումներն ապագա նախագահական ընտրություններում, ու՞մ է պաշտպանելու ՀՀՇ-ն» հարցին Վահագն Հայոցյանը խուսափողաբար ասել է, որ համագումարի օրակարգը դեռ ձեւավորված չէ: Թերթը հիշեցնում է, որ ՀՀՇ շարքերում, ինչպես եւ ՀԱԿ-ում, բավականին լուրջ դժգոհություն կա ՀԱԿ հապաղումից, ինչն էլ վերջիններիս ենթադրել է տալիս, որ ՀԱԿ-ում սպասում են ԲՀԿ-ի որոշմանը եւ Գագիկ Ծառուկյանի առաջադրմանը, որի դեպքում էլ չի բացառվում, որ ՀԱԿ-ը սատարի նրան: Սա կարող է ամբողջովին փոխել ՀՀՇ համագումարի օրակարգը՝ ֆորսմաժորային իրավիճակ առաջացնելով կուսակցությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել