HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». իրենց էլեկտորատը գտել են

Բանից պարզվում է՝ Ավանում ընտրություններին մասնակցել են նաեւ հոգեկան հիվանդները (Ավանում հոգեբուժարան կա): Տեղամասերից մեկում նրանցից մեկը հայտարարել է, թե ինքը ՀՀ նախագահն է ու պիտի արտահերթ քվեարկի, մյուսը պնդել է, որ ինքն էլ կառավարության անդամ է եւ այլն:

«ՉԻ»- Տարոն Մարգարյանի աներձագը կարող է հպարտանալ. փաստորեն ՀՀ նախագահն անձամբ է նրան ընտրել: Ավելին, մեր տեղեկությունների համաձայն, նրան ընտրել են նաեւ երեք Նապոլեոններ, երկու Ստալին, մեկական Նյուտոն ու Չինգիզ խան, ինչպես նաեւ մի քաղաքացի, ով անընդհատ պնդում էր, թե Սերժ Սարգսյանն արդար ընտրությունների արդյունքում է դարձել նախագահ: Ըստ երեւույթին, հենց այս վերջինիս էլ նկատի ունենալով՝ հանձնաժողովի անդամներից մեկը պարզաբանել է, որ իրենք չեն կարող արգելել հոգեկան հիվանդների մուտքը տեղամասեր: 

Ամեն դեպքում, լավ է, որ իշխանություններն օգտագործել են նաեւ այդ ռեսուրսը: Ավելի լավ է հոգեկան հիվանդները ձայն տան իշխանություններին, քան ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ամբողջ աշխարհը մեզ հոգեկան հիվանդների տեղ դնի:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter