HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». ո՞րն է ՀՀԿ-ի «մի այլ ձեւ»-ը

Վերջերս ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, համաձայն թերթի տեղեկությունների, հանդիպել են: Ըստ նրանց մտերիմների շրջանում պտտվող խոսակցությունների՝ Ս. Սարգսյանը Ծառուկյանին ասել է, որ ինչ որոշում էլ կայացնի ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների մասով, ինքը դա նորմալ կընդունի, միայն թե «տղամարդավարի» անի այն, ինչ ասում է: Սարգսյանը հորդորել է անընդհատ «չփախչել» իրավիճակից ու լարվածություն չստեղծել: Երեկ թերթը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու, թե Սարգսյանն ու Ծառուկյանը երբ են վերջին անգամ հանդիպում ունեցել: «Տեղյակ չեմ անկեղծ ասած, ես տեղյակ չեմ իրենց առանձնազրույցից, բայց տեղյակ եմ մի բանից, որ անկախ այն բանից, թե պարոն Ծառուկյանն ինչ որոշում կկայացնի, Սերժ Սարգսյանը հաղթելու է մի այլ ձեւ»,- վստահեցրել է ՀՀԿ մամլո խոսնակը՝ չմանրամասնելով, թե «մի այլ ձեւ» ասվածը որն է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter