Մահացել է գեներալ Արտուշ Հարությունյանը
70 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ, պահեստազորի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսի Հարությունյանը:
Արտուշ Հարությունյանը ծնվել է 1942 թ. Շիրակի մարզի Գետք գյուղում: 1965 թ. ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը: Զինվորական կրթությունը շարունակել է ԽՍՀՄ Ֆրունզեի անվան զինվորական համազորային ակադեմիայում, որն ավարտել է 1978 թ.ին:
1961-1991 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում` զբաղեցնելով մի շարք ղեկավար պաշտոններ: 1992 թ.-ից ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում` նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալի պաշտոնում: 1992-1996 թթ. զբաղեցրել է օպերատիվ ուղղության հրամանատարի, ՀՀ ԶՈւ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետ-ԳՇ պետի տեղակալի պաշտոնները: 1996-2007 թթ. ծառայել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնում: 2007 թ.-ից ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր բարձրագույն սպայական հանձնաժողովի անդամ էր:
Պարգևատրվել ԽՍՀՄ, ՀՀ պետական և ՀՀ ՊՆ գերատեսչական մի շարք մեդալներով, պատվոգրերով և շնորահակալագրերով:
Ամուսնացած էր, ուներ 2 որդի:
Արտուշ Թադևոսի Հարությունյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին` ժամը 17.00-ին, Երևանի Ս. Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված): Հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 6-ին, ժամը 12.00-ից 13.00-ը, Երևանի Ս. Սարգիս եկեղեցում (Նոր Նորք, 5-րդ զանգված): Հուղարկավորությունը` ժամը 14.00-ին, Թոխմախի գերեզմանատանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը ցավակցում է Արտուշ Թադևոսի Հարությունյանի ընտանիքի անդամներին և հարազատներին:
ՀՀ ՊՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել