HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եթե Սամվել Ալեքսանյանը գուշակել իմանար

ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ զրույցում հերթական անգամ «փայլեց» իր մտքերով: Նա հայտարարեց, որ դեմ է մենաշնորհներին եւ ինքը կողմ է դրանց վերացմանը: Նա իր զրույցի հիմնական մասը նվիրեց շաքարավազին:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ եթե մենաշնորհին դեմ է, ապա ինչու թույլ չի տալիս, որ շուկայում շաքարավազ ներկրվող մեկ այլ գործարար հայտնվի: Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, թե որեւէ մեկին երբեւէ չի խանգարել. «Թող բերեն, ո՞վ ա իրենց ձեռքը բռնել»:

Սամվել Ալեքսանյանը մեկ այլ «բացահայտում» էլ արեց: Ըստ նրա՝ 2 տարուց ավելի է՝ Հայաստան շաքարավազ չի ներկրում: Շաքարավազի հումքը բերում է Բրազիլիայից, եւ «զավոդն աշխատում ա»:

Թեեւ պատգամավորը նշեց, որ գուշակությամբ չի զբաղվում, հակառակ դեպքում «աշխարհի ամենահարուստ մարդը կդառնար»: Սամվել Ալեքսանյանն, այնուամենայնիվ, նշեց, որ շաքարավազի գինը կնվազի, քանի որ էժանացում նկատվում է նաեւ միջազգային շուկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter