HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ ապագա ունի Սամվել Ալեքսանյանի աներձագը

Այն բանից հետո, երբ Երեւանի թիվ 1 ընտրատարածքում պատգամավոր ընտրվեց Երեւանի քաղաքապետի աներորդին, «աներձագը» մամուլում շրջանառվեց որպես քաղաքական կատեգորիա:

Ազգային ժողովում լրագրողները ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանից հետաքրքրվեցին, թե արդյոք նպատակ չունի իր աներձագին էլ առաջ տանել: Պատգամավորը նախ հաստատեց, որ ունի մեկ աներձագ, իսկ հետո նրա համար «պայծառ ապագա» կանխատեսեց.

«Աներձագս նախագահ չի դառնա, բայց մարդ ես, կարող ա մի օր էլ ինքը պատգամավոր դառնա: Այնպես որ լավ ապագա է սպասվում, քանի որ իմ երկու քաշին ա»:

Նշենք, որ աներձագի թեման Ազգային ժողովում վաղուց «մոդայիկ» է: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի աներձագը՝ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) նույնպես պատգամավոր է:

Մեկնաբանություններ (2)

hay_mard
Joghovurd arden iskakanits xndaluya, vonts anenk vor orenk endunvi endanikits mi hogi karoghana patgamavor lini? te che es inch orensgir azger kan mer erkrum? et azgeri erehkeki mankutyan erazanknere patgamavor darnalna, patkeratsnum ek che` aziz jan metsanas inch piti darnas-deputat vor harust linem. lriv vonts vor sagh xarnvela:)
GURGEN
ՓՈՔՐԻԿ ՈՒՂՂՈՒՄ...ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՀԱԿԱՌԱԿՆ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ,,ԻՆՔԸ ԱՇՈՏ ԱՂԱԲԱԲՅԱՆՈՎ Է ՙ < ԱՌԱՋ >ԳՆԱՑԵԼ ԵՎ ԴԱ ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter