
ՄԻՊ-ը առաջարկում է ցմահ ազատազրկել միայն 21 տարեկանից բարձր անձանց
Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպվել էին խորհրդարանային լսումներ` պատիժ կրող անձանց, այդ թվում նաև ցմահ ազատազրկման դատապարտված և անչափահաս դատապարտյալների իրավիճակը բարելավելու վերաբերյալ:
Հետամուտ լինելով լսումների ընթացքում մասնակիցների հետ ձեռք բերված պայմանավորվածությանը` մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, վերոնշյալ խնդիրների վերաբերյալ պատրաստել է մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը փոխանցվել է վերոնշյալ խորհրդարանական մշտական հանձնաժողովներին, ինչպես նաև այս հարցերով լսումների ընթացքում հետաքրքրություն ցուցաբերած ԱԺ մի շարք պատգամավորների, այդ թվում՝ «Հայաստանի հանրապետական կուսակցություն», «Բարգավաճ Հայաստան»,«Հայ ազգային կոնգրես», «Հայ յեղափոխական դաշնակցություն» խմբակցութան անդամների:
Նախագծով առաջարկվում է ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21, անչափահաս դատապարտյալների և ազատազրկման դատապարտված այլանձանց պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ անկախ հանձնաժողովի որոշումները յուրաքանչյուր դեպքում լինեն պատճառաբանված, ինչպես նաևվերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պատժաչափերը:
Ակնկալում ենք, որ Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորները հետամուտ կլինեն այս օրենքի նախագծի անհրաժեշտության դեպքում հետագալրամշակմանը և շուտափույթ ընդունմանը:
Օրենսդրական փոփոխությունների ամբողջ փաթեթին կարող եք ծանոթանալ նաև մարդու իրավունքների պաշտպանի կայքէջում:
Պաշտպանի աշխատակազմ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել