HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճանապարհ դեպի փիլիսոփայություն

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ հանդիպում փիլիսոփա, պրոֆեսոր Լևոն Հարություն Աբրահամյանի հետ: 

Լևոն Հարություն Աբրահամյանը ԵՊՀ տեսական փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնի նախկին դասախոս է, այսօր նա  զբաղվում է զուտ  գիտական գործունեությամբ: Պրոֆեսորի  աշխատությունների մեծ մասը  վերաբերվում են  գերմանական դասական փիլիսոփայությանը, մասնավորապես`  Կանտին, նրա  հիմնական  ուսումնասիրությունները վերաբերվում  են սեմիոտիկային` լեզվի փիլիսոփայությանը:  Բնագիտության փիլիսոփայական հարցեր , գիտության տրամաբանություն,  իմացաբանություն, ընդհանուր  բարոյագիտություն  և պատմության փիլիսոփայություն. սրանք  այն հիմնական ոլորտներն են որոնցով հետաքրքրված է պրոֆեսորը, և որոնք նա առաջարկել է համալսարանում:

«Ճանապարհ դեպի փիլիսոփայություն»  խորագրի  ներքո հանդիպումը փիլիսոփայի հետ նախաձեռնել էին իր նախկին ուսանողները:

ԵՊՀ  փիլիսոփայության ֆակուլտետի դասախոս  Քրիստինե Գրիգորյանը  եղել է Լևոն Հարություն Աբրահամյանի ասպիրանտը և այժմ համալսարանում  վարում է նրա հիմնական դասերը:

«Սա իմ ուսուցչին ևս մեկ անգամ շնորհակալ լինելու առիթ է: Իրեն ամեն անգամ լսելը դա տոնի նման մի բան է, որովհետև մենք գործ ունենք ոչ միայն փիլիսոփայության բացառիկ մասնագետի հետ, այլ  հենց կենդանի փիլիսոփայի հետ: Անձամբ ինձ համար իրեն լսելը մեծագույն հաճույք է»,- ասաց Քրիստինե Գրիգորյանը, ով նաև այս հանդիպման սրտացավ կազմակերպիչներից էր:

Հանդիպումը բաղկացած էր երկու մասից`  դասախոսություն և  երկխոսություն լսարանի  հետ:

Փիլիսոփայությունն ու երաժշտությունը, ըստ Լևոն Հարություն Աբրահամյանի, ներքուստ կապված են, այդ պատճառով դասախոսությունները սկսվեց երաժշտական նախաբանով: Հին հունաստանում փիլիսոփաների զրույցների ժամանակ երաժշտություն էր հնչում, բայց դա չէ պատճառը, որ հանդիպումը սկսվեց երաժշտության ունկրդրությամբ այլ , որ առիթ լինի խոսելու փիլիսոփայության ու երաժշտության կապի մասին:

Պրոֆեսորն ինքը հարցեր ուղղեց լսարանին .

-Ինչպե՞ս կվերափոխեյիք փիլիսոփայական կրթությունը,-  հարցրեց նա,- գիտեմ , որ փիլիսոփայության ֆակուլտետի ներկա վիճակից գոհ չեք և ընդհանրապես ինչպե՞ս սովորել փիլիսոփայություն ֆակուլտետի ներսում և ֆակուլտետից դուրս:

-Փիլիսոփայությանը  սովորական մոտեցումը  գիտելիք  ստանալն է,- ասաց պրոֆեսորը, -  մենք տրամադրված ենք այնպես, որ  սովորել, նշանակում է գիտելիքներ ձեռք բերել, ուսանողը սովորում է,  որպեսզի քննություն հանձնի, այնինչ  սերը և սուբյեկտիվ ձգտումն է, որ  մասնակցում են  իմաստասիրության մեջ, սերը  դեպի իմաստասիրությունը : Ուսումնասիրել  մեծ մտածողների գործերը, այնպես , ինչպես մայրն է խոսում երեխայի հետ, թույլ տվեք , որ մեծ մտածողները խոսեն ձեզ հետ և սովորեցնեն փիլիսոփայական լեզուն:

Ոչ թե գիտելիք, այլ մտածողություն: Այն մոտեցումը, որ ընդունված է մեզանում դա հենց դոգմատիզմի մարմնացումն է. և մեր դպրոցում, և համալսարանում, և մեր ուղեղներում,- ասում է պրոֆեսորը: Նրա պնդմամբ   խորհրդային տարիներին մենք ունեցել ենք երկու հզոր փիլիսոփաներ, որոնք սկիզբ են դրել փիլիսոփայության պատմությանը`  լեզվաբան Էդվարդ Աթայանը և գրականագետ Էդմոն Ավետյանը.

Նրանք խոշոր փիլիսոփաներ էին, քանի որ  լեզվաբաններ էին: Փիլիսոփաները նրանց լեզվաբան էին համարում, լեզվաբանները` փիլիսոփա: Փիլիսոփան չպետք է միայն փիլիսոփա լինի:

Պրոֆեսորը վերջում մեջբերելով Կանտի փիլիսոփայությունը  գնահատեց մեր իրականությունը, որ դոգմատիկ մտածողությունից, մենք անցել ենք սկեպտիցիզմին, որը համարեց բնական ընթացք, այնինչ այսօր մենք կարիք ունենք կրիտիցիզմի, այսինքն քննադատական միտքի զարգացման:

Վերջին հարցը, որ պրոֆեսորն ուղղեց լսարանին, ինքն էլ պատասխանեց.

Ի՞նչն է կյանքում ամենադժվար- ամենադժվարը իրար հասկանալն է:

ՆԱՄ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter