HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գումարը՝ գրպանահատի ձեռքում

Դեկտեմբերի 4-ին` ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության  գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի  ծառայողները  Գրիգոր Լուսավորչի փողոցում` երթուղային տրանսպորտի կանգառից, գրպանահատություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 1953 թ. ծնված Լյովա Գ.-ին, 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին և 1956 թ. ծնված Համլետ Ղ.-ին:

Լյովա Գ.-ի ձեռքում հայտնաբերվել է գումար, որը, ըստ նրա հայտարարության, գողացել է թիվ 41 երթուղային միկրոավտոբուս բարձրացող մի քաղաքացու գրպանից:

Տուժողի  ինքնությունը պարզվել է:

Կատարվում է հետաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter