HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարժվելով առաջ…

«Նարեկացի» արվեստի միությունում այս անգամ «Մանանա» մանկապատանեկան, կրթամշակութային կենտրոնի սաներն էին:

«Շարժվելով առաջ…» խորագրի ներքո,  ֆոտոժուռնալիստիկայի ստուդիայի 11-19 տարեկան  պատանի լուսանկարիչները,  մոտավորապես  չորս տասնյակ  լուսանկարչական աշխատանքներ էին ներկայացրել: Լուսանկարներն արված էին ոչ միայն  Ժամանակակից թվային ֆոտոխցիկներով, այլ  նաև  հին ժապավենային  խցիկներով:  Սև ու սպիտակ  լուսանկարները երեխաներն իրենց ուժերով,   ստուդիայի լաբորոտորիայում   երևակել և  տպագրել էին, թերևս  փորձելով տեսնել և  զգալ հին տեխնիկայի հմայքը: Ցուցահանդեսի  բացմանը  ներկայացվեց   նաև անիմացիոն ստուդիայի աշխատանքները. ցուցադրվեց  ֆիլմեր, որոնք արված էին   ամենատարբեր տեխնիկական միջոցներով.  ավազով, կտրտած պատկերներով, փեքսիլացիոն տեխնոլոգիայով:

-Չկանգնենք տեղում և չմտածենք միայն այս  պահի մասին, անընդհատ շարժվենք առաջ…,- սա թերևս կենտրոնի նախագահ Ռուզան Բաղդասարյանի  նաև «Մանանայի» հավատամքն է:

Տեր Կյուրեղ քահան Տալյանի  աղոթքով  և օրհնությամբ բացվեց  ցուցահանդեսը:

-Տպավորություններս փայլուն են, այս ամենը միայն լավատեսություն է ներշնչում այս մռայլ ու խավար ժամանակներում,- ասաց Տեր Կյուրեղը:

«Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնը գործում է 1995 թ.-ից, այն զբաղվում է երեխաների ստեղծագործական ունակությունների զարգացմամբ և մեդիակրթությամբ: Կենտրոնն ունի չորս ստուդիա.  ստեղծագործական արվեստանոց, ուր զարգանում է երեխաների գրական ունակություններն ու ստեղծագործական երևակայությունը, ֆոտոժուռնալիստիկայի ստուդիա,  անիմացիոն և  կինո ստուդիաներ, ուր հաճախում են 8-ից 22 տարեկան պատանիներ ու երիտասարդներ, որոնք  ստեղծում են իրենց ֆիլմերը, անիմացիաներն  ու լուսանկարները:  Կենտրոնն այսօր  շուրջ 150 ֆիլմ ունի նկարված, մի շարք միջազգային կինոփառատոնների հաղթող է: 

Հրատարակում  է  «Խաբարբզիկ » ամսագիրը, որն ամբողջությամբ կազմված է երեխաների    ստեղծագործություններից` տեքստերից,  լուսանկարներից ու իլյուստրացիաներից:      

ՆԱՄ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter