Մեր պատանիները կհյուրընկալեն Անգլիային, Իռլանդիային և Ջիբրալթարին
ՈւԵՖԱ-ի գրասենյակում՝ Նիոնում, այսօր տեղի ունեցավ Եվրոպայի մինչև 17 տարեկանների 2013/2014 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականն ընդգրկվեց 7-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցները կլինեն Անգլիայի, Իռլանդիայի և Ջիբրալթարի հավաքականները:
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին Նիոնից տեղեկացրեց ՀՖՖ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը, 7-րդ խմբի մրցաշարը տեղի կունենա Հայաստանում 2013 թ. հոկտեմբերի 23-30-ը:
ՀՖՖ
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել