HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այրվել է գյուղացու անասունների կերի ողջ պաշարը

Արագածոտի մարզի Ծիլքար գյուղի բնակիչ Ռուբեն Դավթյանի 2000 հակ խոտը այսօր ժամը 13:00-ից սկսել է այրվել:  Ժամը 15:00-ի դրությամբ հրդեհի վայրում էին Արագածոտնի մարզի հրշեջ փրկակար ջոկատի առաջին դասակի հրշեջները, որոնց  դեռ չէր հաջողվել  մարել հրդեհը: Արագածոտնի հրշեջ  դասակի հրամանատար, մայոր Հայկ Արշակյանն ասաց, որ տեղյակ չէ հրդեհի ահազանգի ժամին և պատճառներին: «Տեսչությունը կգա քննություն կանի, կպարզի»,- ասաց նա: Վերջինս նաև ասաց, որ այրվող խոտի չայրված մասն այլևս անօգտագործելի է և չի կարող անասնակեր լինել: 

Այսուհանդերձ, հրշեջ դասակի 2 ավտոմեքենաներ անգործ կանգնած էին` ջրի պաշարներ չունենալու պատճառով: «Արագածոտնի մարզում մեկ հակ խոտի արժեքը 1800-1900 դրամ է: Մոտ 22 կով ունեմ, սա իմ անասունների ամբողջ  ձմեռվա անասնակերն էր: Չեմ կարող ասել, թե հրդեհը ինչից կարող էր սկսվել: Ես գյուղում թշնամիներ չունեմ»,- «Հետքի» հետ զրույցում ասաց տուժող Ռուբեն Դավթյանը: Այսուհանդերձ, նա ակնկալում էր, որ իր անասունների  անասնակերի խնդիրը ծանր ձմռանը կապահովի հարազատների և համագյուղացիների աջակցությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter