HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծառուկյանն ու պատվիրակությունը Բրյուսելում են

Դեկտեմբերի  հինգին մեկնարկել է «ԲարգավաՃ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի  գլխավորած խորհրդարանական պատվիրակության  այցը Բրյուսել: Եվրոպական  խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, ԵՄ արտաքին գործերի գործակալության բարձրաստիճան  պաշտոնյաների, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների հետ  հանդիպումների շարքը մեկնարկել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ  Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկայի հետ հանդիպումով:

Ողջունելով եվրոպացի բարձրաստիճան  պաշտոնյային՝ ԲՀԿ  նախագահ  Գագիկ Ծառուկյանը  նշել է, որ ԲՀԿ-ն այսօր այստեղ է եվրոպական կուսակցությունների  հետ հարաբերությունները խորացնելու նպատակով, քանի որ եվրոպական ինտեգրումը ԲՀԿ օրակարգի  գերկայություններից մեկն է:

Միջկուսակցական համագործակցության  խորացմանը միտված ծրագրերի  քննարկումից զատ կողմերը զրուցել  են նաև  Հայաստանի տնտեսական քաղաքականության վերաբերյալ հարցերի շուրջ: Անկաշկանդ  շփման ընթացքում Գագիկ Ծառուկյանը կարծիք է հայտնել, որ անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե  հիմնական  կոռումպացված անձինք են այդ  պայքարը    ղեկավարում: 

Հանդիպման շրջանակներում կողմերը զրուցել են Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն խնդիրների մասին, այդ  թվում անդրադարձ է կատարվել նաև առաջիկա նախագահական ընտրություններին: Ծանոթ լինելով ԲՀԿ  գաղափարական  և քաղաքական գործունեությանը՝ Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ  Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկան հաստակամություն ու պատրաստակամություն է  հայտնել օժանդակելու ԲՀԿ-ի՝  Եվրոպական կուսակցությունների  հետ համագործակցության ընդլայնմանը միտված քաղաքականության կենսագործմանը: Փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած տեսակի համագործակցության կայացման ու արդյունավետության  առաջին գրավականն ու երաշխիքը  մարդկային հարաբերություններն են և այդ  համատեքստում կարևորում է ԲՀԿ նախագահի հետ ծանոթությունը:

Անձնական ծանոթությունից հետո Եվրոպական խորհդարանի փոխնախագահ Ալեխո Վիդալ Քվադրաս Ռոկան նշել է, որ առաջիկա նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը կարող է հիանալի թեկնածու լինել, քանզի առանձնանում է մարդկային ու լավատեսական հատկանիշներով: 

Հագեցած օրակարգով հանդիպման ավարտին ԲՀԿ նախագահ  Գագիկ Ծառուկյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ալեխո  Վիդալ Քվադրաս Ռոկային հրավիրել է  այցելել Հայաստան, որտեղ  կարող են նաև  առավել հանգամանորեն  քննարկել  առաջիկա  գործակցության հեռանկաները:

Դեկտեմբերի հինգին ԲՀԿ խմբակցության պատգամավորները Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ հանդիպում են ունեցել նաև Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինի հետ:  Հանդիպման  շրջանակներում առաջնային թեման առաջիկա  նախագահական ընտրություններն են եղել: Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ԲՀԿ-ն մշտապես հանդես է եկել   բացառապես ազատ, արդար, թափանցիկ ու ժողովրդավարական չափորոշիչներին համապատասխանող ընտրությունների անցկացման դիրքերից:

Անդրադարձ է կատարվել նաև եվրոպական կառույցների կողմից ընտրությունների  ժամանակ երկարաժամկետ ու կարճաժամկետ դիտորդական առաքելությունների  իրականացման գործընթացին: Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Քրիստիան Վիգենինը տեղեկացրել է, որ առաջիկա  նախագահական ընտրություններում Հայաստանում իրենց  դիտորդական առաքելությունն իրականցնող կառույցները ուշի  ուշով հետևելու են  ներքաղաքական բոլոր  զարգացումներին:

ԲՀԿ նախագահի հերթական հանդիպումը կայացել է Եվրոպական պահպանողականների և  ռեֆորմիստների դաշինքի նախագահ Յան Զահրադիլի, եվրոպական խորհրդարանում դաշինքի  քաղաքական խմբի ղեկավար Մարտին Կալանանի հետ, որտեղ ևս քննարկվել են կուսակցությունների  միջև  համագործակցության ընդլայնման հեռանկարները: Կողմերը  պայմանավորվածություն են ձեռք  բերել  առաջիկայում հանդիպել արդեն առավել   գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով:

«Բարգավաճ Հայաստան» կուսկացության նախագահ Գագիկ Ծառուկյանի այցը  շարունակվելու է նաև  վաղը՝ դեկտեմբերի վեցին:

 Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter