HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ՀՀԿ-ի երևանյան հույսը Գագիկ Բեգլարյանն է

Անկախ քաղաքական ուժերի ներկա դասավորությունից, ԲՀԿ-ի առաջադրվելն արդեն խուճապ է առաջացրել որոշ ՀՀԿ-ականների շրջանում: Հատկապես նրանց մոտ, ովքեր ՀՀԿ-ի ընտրական քվեներ բերողներն են:

Հայտնի է, որ ՀՀԿ-ի երևանյան հույսը, ի թիվս այլոց, Գագիկ Բեգլարյանն է: Նա նախկինում թաղապետ ու քաղաքապետ էր, և ամեն ինչ շատ ավելի հեշտ էր: Իսկ Ծառուկյանի առաջադրման պարագայում նրանց գործը կարող է բարդանալ: Ինչպե՞ս են ապահովելու անհրաժեշտ ձայների քանակը ու արդյո՞ք մտահոգված չեն Ծառուկյանի առաջադրմամբ' հետաքրքրվել է թերթը կապի և տրանսպորտի նախարարից: «Հանրապետականը միշտ հաղթելու ա, անկախ ամեն ինչից: Բոլոր պարագաներում հաղթելու է»,-դեպի դահլիճ քայլելով' վստահ հայտարարել է Գագիկ Բեգլարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter