HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը հանդիպել է Պուտինին

Երեկ վերջապես իրականացել է Սերժ Սարգսյանի երազանքը, ու նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը կայացել է Աշխաբադում ԱՊՀ երկրների գագաթնաժողովի շրջանակներում: Թերթի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ' այն տևել է բավական կարճ' մոտ 15 րոպե, և մթնոլորտն էլ առանձնապես ջերմ չի եղել: Պուտինը խոսել է մաքսային միասնական համակարգին ու ԵվրԱզԷԱ-ին ՀՀ անդամակցության մասին' ասելով որ հարկավոր է վերջնականապես կողմնորոշվել ու պատասխան տալ, ու եթե այն բացասական լինի, ՀՀ-ն կորուստներ կունենա:

Պատահական չէ, որ ՀՀ նախագահի նստավայրից այս հանդիպման առիթով ընդամենը տեղեկացրել են, որ Սարգսյանն ու Պուտինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր: Թերթը հիշեցնում է, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Սարգսյանը մեկնել էր Մոսկվա, սակայն չէր հաջողվել հանդիպել Պուտինին: Բացի այդ, տևական ժամանակ է' հետաձգվում է Պուտինի' Հայաստան կատարելիք այցը:

Մեկնաբանություններ (1)

Դարդ-անելի
Կորուստներ կունենա ՀՀ-ն թե՝ Սերժ Սարգսյանն իր ՀՀԿ-ականններով, որոնց ամեն մի քայլ դիվային է ժողովրդի համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter