HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». երեք տառանոց գնահատականը

Բանից պարզվում է` 2013թ. բյուջեով նախատեսված է 107 մլն դրամ հատկացնել ՀՀ կառավարության աշխատակազմին, որպեսզի այդ գումարով աշխատակազմը գնահատի կառավարության գործունեությունը, կյանքի որակը և համայնքային կարիքները:

«ՉԻ»- Հասկացա՞ք: Այսինքն` հերիք չի, որ կառավարության աշխատակազմն է գնահատելու կառավարության գործունեությունը, դեռ մի բան էլ` դա գնահատելու համար հարկատուների գրպանից 107 մլն դրամ է վերցնելու: Համաձայնվեք` ավելի մեծ անհեթեթություն հնարավոր չէ պատկերացնել: 

Ուշադրություն դարձրեք` իրականում և կառավարության գործունեությունը, և կյանքի որակը կարելի է գնահատել ընդամենը մի բառով, ընդ որում` երեք տառանոց: Եվ այդ երեք տառի համար նախատեսված է 107 մլն դրամ «հոնորար», մի տառը` 35.7 մլն: Սա, անկասկած, աշխարհում երբևէ տրված ամենաբարձր հոնորարն է, և այդ առումով Հայաստանը կարող է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Ափսոս միայն, որ ժողովուրդն այդ հոնորարից բաժին չունի: Դա իսկապես շատ անարդար է, որովետև նույն գնահատականը ժողովուրդը հնչեցնում է ամեն օր` անվճար հիմունքներով:

Մեկնաբանություններ (1)

Լյուսվա
Ազգի դավաճանություն թալանչիական գործողություններով, որը կմառսվի անպատժելիությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter