HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերկասառույց և պատահարներ` Վայք-Սիսիան ավտոճանապարհին

Դեկտեմբերի 5-ին` ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Վայք-Սիսիան ավտոճանա­պար­հին` Սարավան գյուղի մոտ, մերկասառույցի հետևանքով «Արգաս» ՍՊԸ-ին պատկանող ավտո­ցիս­տեռնը թեքվել և մաս­նա­կիորեն փակել է ճանապարհի երթևեկելի հատվածը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: ՃՏՊ-ներից խուսափելու նպատակով հրշեջ-փրկարարները ճանապարհահատվածին ավազ են շաղ տվել և բեռնատարը դուրս բերել ճանապարհի բանուկ մասից: ՃՈ աշխատակիցների կողմից տեղադրվել են նախազգուշացնող նշաններ:

Ճանապարհի մշակման աշխատանքները դադարացվել են և կվերսկսվեն առավոտյան:

***

Մի շարք քաղաացիներից ահազանգ է ստացվել, որ նույն ճանապարհահատվածում մերկա­սա­ռույ­ցի հետևանքով ևս 4 ավտոմեքենա չեն կարողանում շարունակել երթևեկությունը:

Դեպքի վայր են մեկնել «Վայքի Ճանշին» ՓԲԸ-ի աշխատակիցները` հատուկ տեխնիկայով:

Ժամը 05.00-ի սահմաններում ավտոճանապարհը մշակվել է, ավտոմեքենաները դուրս են բերվել ճանա­պար­հի երթևեկելի գոտի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter