HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի  արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարած այցին հաջորդած պայմանավորվածություններին ընթացք տալու, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման հեռանկարների հարցերը:

Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում նման հանդիպում առաջին անգամ է, և կողմերը պայմանավորվել են այն պարբերական դարձնել:

Անրի Ռենոյի խնդրանքով նախարարը ներկայացրել է Հայաստանի բնապահպանության ոլորտում կատարվող աշխատանքները:

Ֆրանսիայի դեսպանը նույնպես հույս է հայտնել, որ պետք է շարունակել և ավելի առարկայական դարձնել համագործակցությունը բնապահպանության ոլորտում:

Արամ Հարությունյանը առաջարկել է Ֆրանսիայի բնապահպանության նախարարության աշխատակազմի ներկայացուցիներին հրավիրել Հայաստան՝ փորձի փոխանակման համար և ծանոթանալու Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին և էկո-տուրիստական ներուժին:

Անրի Ռենոն հայտնել է, որ մոտ ապագայում Հայաստան է ժամանելու Ֆրասիայի զարգացման գործակալության ղեկավարությունը, և կողմերի համաձայնության դեպքում կնախատեսվի հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն ոլորտի մի շարք ծրագրերի ֆիանասավորման խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԲՆ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter