Մահացել է Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը
ԱՄՆ-ում դեկտեմբերի 6-ի վաղ առավոտյան մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կարինե Ղազինյանը: Այսօրվա կառավարությունը նիստը սկսելիս այս մասին տեղեկացրել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, և մեկ րոպե լռությամբ կառավարության անդամները հարգել են Կարինե Ղազինյանի հիշատակը:
Կարինե Ղազինյանը /Կրոյանը/ ծնվել է 1955թ. հունվարի 8-ին Երևանում, ծառայողի ընտանիքում:
1977թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետի ռոմանա-գերմանական բաժինը:
2010թ. հունիսին ավարտել է Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի գործադիր կառավարման դասընթացները:
1977 - 1981թթ. – աշխատել է Մոզամբիկում ԽՍՀՄ դեսպանությունում
1981 – 1983թթ. – դասավանդել է Մոսկվայի թիվ 2 անգլիական վարժարանում
1983 - 1988թթ. – աշխատել է Պորտուգալիայում ԽՍՀՄ դեսպանությունում
1992 - 1994թթ. – դասավանդել է Երևանի պետական համալսարանում
1997 - 1999թթ. – Ռումինիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար
1999 - 2001թթ. – Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
2001 - 2009թթ. – Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և
լիազոր դեսպան
2009թ. մարտից – 2011թ. սեպտեմբեր` ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հայաստան-ԵՄ Ասոցացմանհամաձայնագրի ՀՀ գլխավոր բանակցող:
2011թ. սեպտեմբերի 8-ին նշանակվել էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
Կարինե Ղազինյանը ՀՀ Նախագահի հրամանագրերով պարգևատրվել է Մխիթար Գոշի շքանշանով, Ռումինիայի Նախագահի կողմից` Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել