
Շնողի նախկին գյուղապետի վերաբերյալ «Հետքի» հրապարակման հիման վրա քրեական գործ է հարուցվել
Այսօր առավոտյան Լոռու մարզի դատախազության Ալավերդու նստավայրի դատախազ Արմեն Շիրոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ թերթի դեկտեմբերի 4-ի «Բացահայտվում են Հայկազ Քոչինյանի ապօրինությունները» հոդվածի նյութերով Լոռու մարզային դատախազությունում քրեական գործ է հարուցվել մարզի Շնող գյուղի նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի դեմ: Դատախազ Շիրոյանը ասաց, որ քր.գործին կապված նախաքննության ընթացքին «Հետքին» պարբերաբար կտեղեկացնեն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել