HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայփոստը վերաբացեց 2 փոստային բաժանմունքներ Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում

Այսօր տեղի ունեցավ «Հայփոստ» ՓԲԸ-ի` Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջանների թիվ 0059 և 0025 արդիականացված փոստային բաժանմունքների վերաբացման պաշտոնական արարողությունը: 

Յուրաքանչյուր արդիականացված բաժանմունք, ներառյալ` հետնամասը, ամբողջովին վերանորոգված է: Փոստային բաժանմունքներն ամբողջովին կահավորված և ձևավորված են` համաձայն «ՀայՓոստ»-ի նոր կերպարի:

Շինարարական և արտաքին հարդարման աշխատանքներից բացի, այստեղ նորացվել են աշխատանքային չափորոշիչները, փոխվել և նորացվել են ենթակառուցվածքները, տեղադրվել են արդի ծրագրերին համապատասխանող նոր համակարգիչներ և սարքավորումներ: Փոստային բաժանմունքները հագեցած են անվտանգության արդիական համակարգերով, տեսագրող սարքավորումներով: 

Արդիականացված բաժանմունքներում ծառայությունները մատուցվում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական ծրագրերի, գլխամասի հետ առցանց կապի միջոցով, ինչը հնարավորություն է տալիս ավելի արագ և արդյունավետ փոստային, ֆինանսական և կոմերցիոն ծառայություններ մատուցել բնակիչներին: 

«Հայփոստ»-ի վերափոխման ճանապարհին «Հայփոստ թրասթ մենեջմենթ»-ն առաջնորդվում է ծառայությունների հավասար հասանելիության սկզբունքով թե’ մայրաքաղաքում, թե’ հեռավոր գյուղերում:

 Վերակազմակերպելով և արդիականացնելով կառուցվածքային, գործառնական, սուրհանդակային և կոմերցիոն սխեմաները` «ՀայՓոստ թրասթ մենեջմենթ»-ը մտադիր է «ՀայՓոստ»-ը դարձնել առաջատար ազգային փոստային օպերատոր տարածաշրջանում:

«ՀայՓոստ» ՓԲԸ

«ՀայՓոստ թրասթ մենեջմենթ» Բ.Վ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter