
«Նորաշեն 2007»-ի սպառողները բողոքում են նախագահականի առաջ (լուսանկարներ)
Գևորգ Չաուշի 14/3 շենքի բնակիչները՝ «Նորաշեն 2007»-ի սպառողները, այսօր առավոտյան բողոքի ցույց էին անցկացնում նախագահական նստավայրի առաջ: Նրանք պահանջում են, որ երկրի նախագահը մեկ անգամ ևս զբաղվի «Նորաշեն 2007»-ով, և ստիպի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին վերադարձնել իրենց բնակարանները:
Հուսահատության մեջ գտնված բնակարանատերերը բացականչում էին, որ եթե նախագահն էլ չկարողանա այս հարցին լուծում տալ, ապա իրենք ստիպված են լինելու լքել հայրենիքը, որտեղ նույնիսկ սեփական գումարով ձեռք բերած տունն են իրենցից խլում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել