HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցահանդես-վաճառք՝ Ճապոնիայի մանկական որևէ հաստատության համար

Հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի թանգարանում տեղի կունենա օրիգամիի նրբագեղ նմուշների բարեգործական ցուցահանդես-վաճառք, որից գոյացած ողջ հասույթը կուղարկվի Մոսկվա` Ճապոնիայի դեսպանատուն, մարտի 11-ի երկրաշարժից տուժած շրջաններից մեկում մանկական որևէ հաստատության վերականգնման ֆոնդին:

Ցուցահանդեսի հյուրերն են արտաքին գործերի փոխնախարարներ Շավարշ Քոչարյանը, Սերգեյ Մանասարյանը, մշակույթի նախարարության փոխնախարար Արևիկ Սամուելյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գեռչևան, ՄԱԿ-ի մանկակական հիմնադրամի ներկայացուցիչ Լեյլի Մոշիրին:

Ցուցահանդեսը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի, Գեղագիտության ազգային կենտրոնի և «Հիկարի» ՀԿ-ի համատեղ ուժերով: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter