HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ` մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում (լրացված)

Այսօր` ժամը 13:30-ի սահմաններում, մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքում հնչել են կրակոցներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ տարածքում գետնին ընկած է հրազեն, որի մոտ առկա են արյան հետքեր, ինչը նշանակում է, որ ինչ-որ մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ հնչել է մի քանի կրակոց: Ինչ-որ մեկը փորձել է ավազակային հարձակում կատարել, ոստիկանները հետապնդել են նրան, նա էլ մետրոյի մոտ՝ մարդաշատ վայրում, կրակել է ոստիկանների ուղղությամբ:

Իրավապահներից մեկը նախազգուշական կրակոց է արձակել օդ, որից հետո կրակել է նշյալ անձի վրա եւ վնասազերծել նրան: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության (6-րդ վարչություն) պետ Գագիկ Ավետիսյանը, Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանապետ Վահան Մամիկոնյանի տեղակալ Արթուր Օսիկյանը:

Քիչ առաջ ոստիկանության լրատվության վարչությունից տեղեկացրին, որ այսօր՝ ժամը  13:00-ի սահմաններում, անհայտ անձը, ներկայանալով ջրմուղի աշխատակից, փորձել է մուտք գործել Երևանի Եղբայրության փողոցի 16 շենքի բնակարաններից մեկը, սակայն տանտերը կասկածներ ունենալով՝ անմիջապես զանգել է ոստիկանություն:

Ոստիկանության ծառայողները շտապ մեկնել են ահազանգի հետքերով և հետապնդել ավազակային հարձակում կատարելու մեջ կասկածվող անձին: Վերջինս մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի տարածքումչի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին, կիրառել է իր մոտ եղած զենքը, որից հետո ոստիկանության ծառայողները նախազգուշական կրակոց արձակելուց հետո վնասազերծել են հետապնդվողին, որը վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

«Պարզվել է, որ հետապնդվողը վերջերս մայրաքաղաքի մի շարք թաղամասերում ավազակային հարձակումներ կատարելու մեջ կասկածվող, 1981 թ. ծնված Արման Ենգիբարյանն է: Հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանություններ (1)

SUREN_ATENK
Hayastani Karavarutyunn, Azgayin joxovn likn en Arman Engibaryanic hazarapatik pordzaro koxoptichnerov. De, miamit Armann el mtacel e, vor ete dranc ban asox chka, @ndhakarakn amen rope mecarum en u pachtonnern el aveli bardzracnum, el varchapet dardznum, el Azgayin joxovi naxagah u nuynisk` naxagah, uremn iren el kareli e mi chnchin pordz anel. El chhaskacav, vor Hayastanum chnchin , pokr-mokr, milionic` dolarov, pakac koxoputnern chen nervum. Arajikayum koxoput irakanacnelu patrastvoxnern tox sa akanjnerin ox anen.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter