HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմ` առաջիկա օրերին

Ինչպես եւ սպասվում էր` Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին տեղեկացնելու է ոչ թե դեկտեմբերի 5-ին, ինչպես խոստացել էր, այլ, Օսկանյանի ասելով` հաջորդ շաբաթ: Պատճառը իշխանությունների «դրբի» տակ ընկնելու պրոցեսը մի քիչ էլ ուշացնելն է:

Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունն առաջիկա օրերին արդեն սկսելու է ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի դեմ պատերազմը՝ տարբեր ուղղություններով եւ ողջ արսենալի կիրառմամբ:

Ոմանք չեն բացառում, որ այդ ալիքը կներառի նաեւ Հովիկ Աբրահամյանին, եւ նա հերթական անգամ հրաժարական «կներկայացնի» ԱԺ նախագահի պոստից:

Նա անչափ անհանգիստ է, եւ դա է պատճառը, որ ամեն րոպե` հրապարակավ, մամուլով, ինչպես նաեւ նեղ միջավայրերում հավատարմության խոստումներ է տալիս Սերժ Սարգսյանին, ասում է, որ ծառայելու է միմիայն նրան եւ լավ է ծառայելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter