HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». ընտանեկան կապալ

Երեկ ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Շամամ Հարությունյանը: Մինչ այդ նա նույն նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետն էր։

Այս նշանակման ողջ հմայքն այն է, որ տիկին Շամամը, որն ավելի հաճախ հանդես է գալիս Սոնա անունով, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հարազատ քույրն է: Նախագահական ընտրություններից առաջ Շամամ (Սոնա) Հարությունյանի այս առաջխաղացումը հայ իրականության մեջ չպետք է արտառոց երեւույթ համարել:

Շամամ Հարությունյանի կենսագրության ուշագրավ հատվածներից կարելի է համարել այն, որ նա 13-ից մինչեւ 16 տարեկանը հարազատ Գեղաշեն գյուղում կոլտնտեսական է եղել, իսկ 1986 թվականին նշանակվել է նույն գյուղի կոմերիտական կազմակերպության քարտուղար:

Հարազատ պարտիայի ղեկավարած ԽՍՀՄ-ի փլուզումից հետո` 1991 թվականին պաշտոն է ստացել Կոտայքի շրջխորհրդի գործկոմում, որտեղ էլ սկսել է նրա կարիերան արդեն նոր` Կապիտալիստական Հայաստանում։

Լուսանկարը՝ «Անկախի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter