HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սյունիքի մարզպետին՝ ոսկե մեդալ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, մարզի գյուղապետերին ստիպել է ժամանակից շուտ վճարել հողի հարկերը, որպեսզի արժանանա գյուղատնտեսության նախարարության կողմից սահմանված ոսկե մեդալին:

Գյուղապետերն էլ, բնականաբար, ամեն ինչ արել են, որպեսզի գոհացնեն մարզպետին: Արդյունքում Ս. Խաչատրյանը հավաքագրած գումարը ներկայացրել է նախարարություն եւ արժանացել երկար սպասված բաղձալի ոսկե մեդալին:

Տեղեկությունը «Ժողովուրդը» փորձեց ճշտել Ս. Խաչատրյանից, սակայն վերջինս հրաժարվեց հեռախոսով պատասխանել թերթի հարցին: Փոխարենը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը «Ժողովրդի» հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` բացատրելով «Մրցանակը հարկերի հետ կապ չունի: Մենք հոկտեմբերին կոնֆերանս անցկացրեցինք եւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ ապահովելու համար պարգեւատրեցինք գյուղատնտեսության ոսկե մեդալով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter