HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». սկսել ա

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «ամոթալի» է գնահատել Գագիկ Ծառուկյանի՝ Բրյուսելում հնչեցրած այն կարծիքը, թե «Անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում»:

«ՉԻ» - Էդուարդ Շարմազանովը, իհարկե, կարող էր այդ հայտարարությունը գնահատել ոչ միայն որպես ամոթալի, այլեւ, օրինակ, անհարիր, վտիտ, տխրադալուկ, ամպագոռգոռ, լալահառաչ եւ այլն: Խնդիրը, սակայն, դա չէ, այլ այն, որ պրն Շարմազանովը հաջողացրել է մի երկարաշունչ «հակահարված հասցնել» ԲՀԿ-ին, բայց այդպես էլ ոչ մի բառով չհերքել այն միտքը, որ ամենակոռումպացվածը հենց կոռուպցիայի դեմ պայքարը ղեկավարողներն են:

Էդուարդ Շարմազանովը չի ասում՝ այդպիսի բան չկա, ընդամենը «մուննաթ է գալիս», թե ինչո՞ւ են նրանք արտասահմանցիներին ասում այդ մասին: Մեծ հաշվով, նրա ասածը հետեւյալն է՝ «հա, ճիշտ եք ասում, բայց մենք էլ ձեր մասին կարող ենք լիքը ճիշտ բաներ ասել»:

Մի խոսքով՝ քարոզարշավի մեկնարկը տրված է: Եվ ակնհայտ է, որ գնալով «կենացները քաղցրանալու են»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter