Դիմել են ԱԺ Էթիկայի հանձնաժողով` առաջարկելով քննել պատգամավոր Մելքումյանի հարցը
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի անվան շուրջ վերջերս առաջացած աղմուկը չի կարող չանհանգստացնել մեր երկրում օրինականության և արդարության հաստատման համար պայքարող քաղաքացիներին: Միայն այն փաստը, որ ԱԺ պատգամավորն իրեն թույլ է տալիս օրենսդիր գործունեությանը զուգահեռ ԲՈւՀ-ում անշարժ գույքի գործակալի դեր կատարել, արդեն իսկ մտահոգության լուրջ առիթ է հանդիսանում: Մ.Մելքումյանի պարագայում սա կարևորվում է նաև այն հանգամանքով, որ վերջինս այս ամենին զուգահեռ նաև առանց ամաչելու կեղծ փաստեր է ներկայացնում հանրությանն ինչպես իր ունեցվածքի, այնպես էլ գործունեության վերաբերյալ: Առանձին հարցեր են առաջացնում նաև սույն անձի գույքի ծագումնաբանության առնչությամբ:
Հաշվի առնելով այս գործի կարևորությունն ու մանրամասների բացահայտման անհրաժեշտությունը` «Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ-ը, խորհրդակցելով մի շարք փորձառու իրավաբանների և քաղաքացիական ակտիվիստների հետ, որոշել է դիմել ՀՀ Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողով` առաջարկելով քննել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի աղմկահարույց հարցազրույցին կից ներկայացնող հոլովակում բացահայտված փաստերը:
«Ռազմավարական մշակումների կենտրոն» ՀԿ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել