HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Չենք հանդուրժի բռնություն մեր նկատմամբ. «Հակահարված» art

Այսօր ևս մեկ անգամ իշխանությունները ապացուցեցին, որ չեն հրաժարվել քաղաքացիներին ճնշելու, իրենց իշխանությունը բռնությունների ու հալածնքների միջոցով պահելու հակաժողովրդական գործունեությունից: Մանսնավորապես՝ 07.12.12-ին ռեժիմի պատժիչ մեքենա հանդիսացող ոստիկանությունը խոչընդոտեց «Հակահարված» art խմբի հերթական ակցիան և խմբի երեք երիտասարդներին ապօրինաբար բերման ենթարկեց ու շուրջ երկու ժամ՝ խախտելով նրանց իրավունքները պահեց ոստիկանության բաժնում:

Այսպիսով՝ իշխանության եկած հանցագործները փորձում են զրկել մեզ ազատ խոսքի իրավունքից, ճնշել ձերբակալությունների ու բռնությունների միջոցով:

Մենք չենք գնում բռնությունների, բայց չենք հանդուրժի բռնություն մեր նկատմամբ:

«Հակահարված» art խումբը կոչ է անում բոլորին դեկտեմբերի 10-ին, ժամը 13:00-ին, դուրս գալ փողոց և մասնակցել Ազատության հրապարակից մեկնարկելիք մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված երթին:

Ցույց տանք մեր անհնազանդությունը, հակահարված տանք ռեժիմին:

«Հակահարված» art խումբ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter