HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխադարձ պարգեւներ՝ Սյունիքի մարզպետի եւ գյուղնախարարի միջեւ

Այսօր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Սյունիքում մասնակցել է մարզպետարանի նիստին: Նիստում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մարզի համայնքներին և տնտեսություններին ցուցաբերած աջակցության, գյուղատնտեսության բնագավառում մատուցած նշանակալի ծառայությունների համար նրան պարգևատրել է  Ակսել Բակունցի ոսկե հուշամեդալով:

Նույն նիստում, գյուղատնտեսության նախարարն արժանացել է նաև Գորիսի պատվավոր քաղաքացու պարտավորեցնող կոչմանը:

Իր հերթին՝ Սերգո Կարապետյանը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին է հանձնել, դեռևս հոկտեմբեր ամսին Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ վեջինիս ստացած գյուղատնտեսության նախարարության ոսկե մեդալը:

Իսկ մարզխորհրդի նիստին, ամփոփելով 2012 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում իրականացված աշխատանքները, մարզպետը գյուղատնտեսության նախարարին  է ներկայացրել նախորդ տարվա բնագծերը բոլոր առումներով գերազանցող ցուցանիշները, վերջինիս ուշադրությունը հրավիրելով նաև այն հիմնախնդիրների ու անելիքների վրա, որոնց լուծման գործում մարզն ակնկալում է կառավարության և մասնավորապես, գյուղատնտեսության նախարարի գործնական աջակցությունը:

Իր ելույթում գյուղատնտեսության նախարարը բարձր է գնահատել  մարզի գյուղատնտեսության ոլորտի ընթացիկ տարվա ձեռքբերումները՝ վերջիններիս հիմքում կարևորելով իշխանությունների կողմից 2012 թվականին իրականացված գյուղատնտեսական աջակցման ծրագրերը:

‹‹2013 թվականին նույնպես նշված ծրագրերը շարունակական են լինելու››,- խոստացել է  նախարարը: Անդրադառնալով գյուղատնտեսության զարգացման կարևորագույն մյուս բաղադրիչին՝ գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման ծրագրին, Սերգո Կարապետյանը մասնավորապես ասել է. ‹‹Կոոպերատիվները մեր գյուղատնտեսության զարգացման հեռանկարի հիմքն են: Միայն վերջիններիս շնորհիվ է հնարավոր այսօր լուծել  գյուղատնտեսության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ,  մասնավորապես տեխնիկական վերազինման խնդիրը››:

Համայքներում ստեղծվող կոոպերատիվների վերաբերյալ նախարարը նշել է, որ Սյունիքի մարզի 11 համայքներում արոտավայերրի բարելավման ծրագրի շրջանակներում արդեն ստեղծվել են նման կոոպերատիվներ: ԾԻԳ-ի խնայողությունների հաշվին նոր տարում ևս երեք համայքներ կընդգրկվեն նշված ծրագրում, իսկ ծրագրի իրականացման երկրորդ փուլում նրանց կմիանան ևս 10 նոր համայքներ: Այս մասին հայտնում է գյուղնախարարության մամուլի ծառայությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter