33 սպա ստացավ նոր բնակարան
Աշխատանքային այցով այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Շիրակի մարզում:
Գյումրիում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Սեյրան Օհանյանը Գյումրիում ներկա է եղել նաև զինված ուժերի 33 սպաների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը, նորամուտ տոնող սպաներին է հանձնել ժամանակակից կենցաղային և կոմունալ հարմարություններով բնակարանների բանալիները:
Պաշտպանության նախարարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման խնդիրը մշտապես Հայաստանի Հանրապետության ղեկավարության, ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ուշադրության կետրոնում է, և հաջորդ տարիներին ևս պաշտպանության նախարարությունը շարունակելու է զինված ուժերի սպաներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:
Սեյրան Օհանյանը շրջել է նորակառույց շենքում, անձամբ ծանոթացել է բնակարանային պայմաններին և կատարված աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել