HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրեական գործ` գազաֆիկացման ընթացքում յուրացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առթիվ

Հարուցվել է քրեական գործ` Արագածոտնի 3 համայնքների գազաֆիկացման աշխատանքների կատարման ընթացքում  յուրացում կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից ստացված հաղորդման հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի եւ ՍՊ ընկերության միջեւ 2008թ. նոյեմբերի 10-ին կնքված «ՀՀ Արագածոտնի մարզի Հացաշեն, Զառինջա եւ Նոր Արթիկ գյուղերի գազաֆիկացում» RMAP/LCB/CW-2009/005/Cas կապալի պայմանգրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում ընկերության պատասխանատու աշխատակիցները 2010թ. կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու`  ծավալային հավելագրման եւ անորակ աշխատանքների միջոցով, յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումար:

Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգքրի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով` ՍՊ ընկերության պատասխանատու աշխատակիցների կողմից յուրացմամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու եւ  «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter