HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կենսաթոշակների գործով 4 աշխատակցի գործն ուղարկվել է դատարան

Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է «Խորհրդային-1» վճարային ծառայության թվով 4 աշխատակիցների մասով նախաքննությունը:

Նրանց վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ, քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ ուղարկվել դատարան:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության  վճարումների ծառայության Երեւանի «Խորհրդային-1» տարածքային ստորաբաժանման վճարող տեսուչներ Կ. Եղիազարյանը, Ռ. Հակոբյանը, Վ. Բախշինյանը եւ Ա. Երեմյանը աշխատելով նշված վճարային ծառայությունում` որպես վճարող-տեսուչ, իրենց վստահված կենսաթոշակի գումարներից 2005-2010թթ. ընթացքում անհիմն ելքագրել են առանձնապես խոշոր չափերի կենսաթոշակների գումարներ:

Մասնավորապես` պարզելով հանրապետությունից բացակայած թվով 15 եւ 49 մահացած, սակայն կենսաթոշակների վճարային ցուցակներից չհանված կենսաթոշակառուների տվյալները եւ օգտվելով այդ հանգամանքից` մեղադրյալները 2005-2010թթ. ընթացքում իրավունք վերապահող եւ պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող վճարային ցուցակներում  նշված կենսաթոշակառուների անվան դիմաց ստորագրությունները կեղծելու միջոցով  նրանց անվամբ անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են կենսաթոշակի գումարներ:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` վերոհիշյալ 4 անձանց գործողությունների արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր 28 811 235  դրամի վնաս:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Եղիազարյանին, Ռ. Հակոբյանին, Վ. Բախշինյանին եւ Ա. Երեմյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Ավան եև Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Միաժամանակ, գլխավոր դատախազության մամուլի ծառայության փոխացմամբ, քրեական գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հայցադիմում է ներկայացրել դատարան` Կ. Եղիազարյանից, Ռ. Հակոբյանից, Վ. Բախշինյանից եւ Ա. Երեմյանից հօգուտ պետական բյուջեի 25 845 371 դրամ բռնագանձելու խնդրանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter