HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել

Դեկտեմբերի 4-ից 6-ը տեղի է ունեցել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակության այցը Բելգիայի մայրաքաղաք՝ Բրյուսել։ Այցի շրջանակներում պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել Եվրոպական խորհրդարանի, Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաեւ հայ համայնքի հետ:  

Կկայացել է նաև ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հանդիպումը Եվրոպական խորհրդարանում սոցիալ-դեմոկրատների միության խմբակցության փոխնախագահ Լիբոր Ռուչեկի հետ: Քննարկվել են եվրոպական ինտեգրման, առաջիկա նախագահական ընտրություններում Եվրոպական խոհրդարանի կողմից իրականացվող դիտորդական առաքելության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստան-ԵՄ հետաքրքրությունների ոլորտում գտնվող բազմաթիվ այլ խնդիրներ:

Դեկտեմբերի 5-ի երեկոյան կայացել է հանդիպում Բելգիայի և հարակից պետությունների հայ համայնքների հեղինակավոր կառույցների ղեկավարների ու պատասխանատուների հետ: Ներկաները զրուցել են հայկական գաղթօջախներին ներկայումս առավել հուզող խնդիրների մասին՝ Հայաստանից արտագաղթողների աննախադեպ աճ, լեզվի, մշակույթի ու ավանդույթների պահպանության խնդիր ու ինքնության կորուստը վտանգող մի շարք այլ հարցերի, ինչպես նաեւ Հայաստան- Սփյուռք գործակցությունը որակական նոր մակարդակի վրա տեղափոխելու խնդիրներ:

Պաշտոնական այցի վերջին հանդիպումը Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ է կայացել: Շուրջ մեկ ժամ տևած հանդիպման շրջանակներում Գագիկ Ծառուկյանը նախ ներկայացրել է այցի նպատակները, ընդգծելով որ ԲՀԿ-ն կարևորում է եվրոպական գործընկերների հետ անձնական շփումներն ու օրակարգային մի շարք հարցերի շուրջ տեսակետների փոխանակումը:

ԲՀԿ նախագահը ներկայացրել է նաև կուսակցության մոտեցումները Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացման ուղիների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ասոցիացման համաձայնագրի, ինչպես նաև վիզային ռեժիմի դյուրացման գործընթացին:

Իր հերթին Շտեֆան Ֆյուլեն ընդգծել է, Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացը խիստ անհրաժեշտ է, և այդ բարեփոխումների իրականացման համատեքստում կարևորվում է նաև ԲՀԿ դերակատարումը: Այս մասին հայտնում է Գ. Ծառուկյանի մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter