HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». պայթյունավտանգ իրավիճակ ՀԱԿ-ում

Ինչպես տեղեկացնում են ՀԱԿ-ի աղբյուրները' այնտեղ գրեթե պայթյունավտանգ վիճակ է, և եթե դեկտեմբերի 22-ին տեղի ունենալիք ՀՀՇ համագումարի ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարի, որ չի առաջադրվում, և իրենք պաշտպանում են ԲՀԿ առաջնորդի թեկնածությունը, ապա կկազմաքանդվի ոչ միայն ՀԱԿ-ն ինքնին, այլև վերջինիս խորհրդարանական ֆրակցիան ևս:

Բանն այն է, որ առաջիկայում առանձին համագումար է անցկացնելու նաև Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը, որն էլ խիստ մտածված պետք է ընթանա ՀՀՇ համագումարի հաջորդ օրը' դեկտեմբերի 23-ին: Եվ եթե զարգացումներն ընթանան վերը նշված սցենարով, ապա չի բացառվում, որ համագումարի ընթացքում Հրանտ Բագրատյանը հայտարարի ՀԱԿ-ից դուրս գալու, ինչպես նաև իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մասին, որի դեպքում, ըստ թերթի զրուցակիցների, հնարավոր է նաև Նիկոլ Փաշինյանի միացումն արևմտյան բևեռ ուրվագծող այդ առանցքի շուրջ:

Թերթի զրուցակիցները չեն բացառում ինչպես Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության, այնպես էլ Պետրոս Մակեյանի «Ժողովրդավարական հայրենիքի» և ՀԱԿ-ից դուրս եկած ու դուրս գալու պատրաստ մնացյալ կուսակցությունների, անգամ «Ազատ դեմոկրատների» միացումն այդ ալյանսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter