Կանխվել է խմբակային փախուստի փորձը «Վանաձոր» ՔԿՀ-ից
Դեկտեմբերի 7-ին` ժամը 20:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում կանխվել է խմբակային փախուստի փորձ:
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող երեք դատապարտյալ մետաղասղոցի կոտրված թիթեղների միջոցով կտրել են խցի վանդակաճաղի մի հատվածը և այն քողարկել մաստակով:
Խցի զննությամբ սեղանի ոտքի և վերին հատվածի արանքից, ինչպես և` դատապարտյալներից մեկի կոշիկի միջից հայտնաբերվել և առգրավվել է մետաղասղոցի երկու կոտրված թիթեղ:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել