«Ժողովուրդ». «ռոմանտիկ» խաղերը կարող են ծանր ազդեցություն թողնել ԲՀԿ-ականների բիզնեսի վրա
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել, «բնականաբար», չէր կարող անհետևանք մնալ: Մինչ նա հանդիպումներ է ունենում կանանց ուղեկցությամբ, Հանրապետական կուսակցության առաջնորդը կամաց-կամաց սկսել է «գործի անցնել»:
Թերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ օրերս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի սեղանին է դրվել ԲՀԿ-ական գործարարների ներկայանալի մի ցուցակ, որտեղ ներառված մարդիկ հայտնվելու են ՀՀԿ-ի թիրախում: Ավելին, արդեն մի քանի գործարարներ հրավիրվել են նախագահի նստավայր' նախազգուշացվելու, որ «ռոմանտիկ» խաղերը կարող են իրենց բիզնեսի վրա ծանր ազդեցություն ունենալ:
Իսկ որոշ գործարարների առավել կոշտ նախազգուշացում է արվել' քրեական անցյալը կամ տղաների կատարած հանցագործությունները նոր ի հայտ եկած հանգամանքների շրջանակներում վերաքննելու մասին: Մի խոսքով`` ռեժիմի ձեռագիրը չի փոխվում, նրանք կրկին ցանկանում են հանցավոր ճանապարհով իշխպնությունը պահել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել