HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». առողջապահության նախարարի ցուցումները

Թերթի տեղեկություններով` ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը կամ այլ կերպ ասած` ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի «Դերոն», իր ոլորտի մասնագետներին և ընդհանրապես հասարակության մեջ մեծ ճանաչում ունեցող բժիշկներին զգուշացրել է քիչ շփվել ԶԼՄ ներկայացուցիչների հետ և հնարավորինս քիչ արտահոսք կազմակերպել այս կամ այն խնդրահարույց թեմայի վրեաբերյալ:

Ի դեպ` Դումանյանը նախարարության աշխատակիցներին թույլ չի տալիս խոսել հատկապես օրվա ամենահրատապ թեմաներից մեկի` սիբիրյան խոց հիվանդության վերաբերյալ` նշելով, որ այս դեպքում լռություն պահպանելն ավելի ճիշտ է, քան ավելորդ խոսելը, ինչը կարող է տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ:

Հարց է առաջանում` եթե ամեն ինչ նորմալ է և թաքցնելու բան չկա, ինչու է նախարարը նման հրահանգներ իջեցրել, ինչու է արգելել մասնագետներին շփվել լրագրողների հետ և հասարակությանը ինչ-ինչ թեմաների շուրջ ավելին ասել, քան ասվում է լղոզված պաշտոնական հաղորդագրությունների միջոցով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter