ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին, ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում անցանելի են: Որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի հատվածում առկա է ձնաբուք, ցածր տեսանելիություն և քամու ուժգնացում:
Դժվարանցանելի է Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի «Տառեր» կոչվող հատվածը, ինչպես նաև Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի և Երևան-Սևան ավտոճանապարհի 65-րդ կմ-ի հատվածները:
Հրշեջ-փրկարարների կողմից Ծիլքար գյուղի հատվածում' ձնաբքից, երթևեկելի հատված են դուրս բերվել «Ֆորդ Տրանզիտ» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաներ, ինչպես նաև Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի «Տառեր» կոչվող հատվածից' «Ման» ZHZ 519, «Դաֆ» CBC 966, «Վոլվո» 133 ԼՍ 67 «Ման» XWX 037 մակնիշի պետհամարանիշերի բեռնատարները:
Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: Ճանապարհների մաքրման աշխատանքները և երթևեկության անվտանգությունը իրականացվում են «ՃՇՇ»-ի և ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից:
Դեկտեմբերի 8-ի` ժամը 11.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել