ՀՀ նախագահի ընտրությունը` փետրվարի 18-ին
Այսօր Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես է եկել Հանրապետության նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 51-րդ հոդվածի համաձայն` «Հանրապետության նախագահի ընտրությունը անցկացվում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ»:
ՀՀ ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի համաձայն` «Հանրապետության նախագահի ընտրության օրվա մասին հաղորդագրությամբ հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 70 օր առաջ»:
Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի վերոհիշյալ իրավանորմերի պահանջները` ՀՀ նախագահի ընտրության օր է հայտարարվում 2013 թվականի փետրվարի 18-ը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 96-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «հանրապետության նախագահի ընտրության ժամանակ քվեարկության օրը հայտարարվում է ոչ աշխատանքային օր»»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել