Մահացու պատահար Հրազդան-Հանքավան ճանապարհին
Երեկ` ժամը 21.00-ի սահմաններում, 1948 թ. ծնված Ռուբիկ Ոսկանյանի վարած «Միցուբիշի Պաջեռո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Հրազդան-Հանքավան ճանապարհի 25-րդ կմ-ին' «Թթու ջուր» կոչվող հատվածում, կամրջի վրա, բախվել է ճամփեզրի բետոնյա պատնեշին:
Պատահարի հետևանքով Ոսկանյանը տեղում մահացել: Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է քննություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել