5 օրում ԲՊՏ-ի կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել մոտ 2 մլն դրամ
Դեկտեմբերի 3-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.25 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 18 որոշում, և հաշվարկվել շուրջ 4.64 մլն դրամ ընդհանուր գումարի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես.
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ. դրամի չափով, հաշվարկվել է 20.0 հազ. դրամի չափով բնությանը պատճառված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով կայացվել է 300.0 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում, և հաշվարկվել է 613.13 հազ. դրամ ընդհանուր գումարի չափով բնությանը պատճառված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում՝ 50.0 հազ. դրամի չափով, և հաշվարկվել է 190.5 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Երևանի շուկաներում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է տիրազուրկ 82 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի թիվ 14 հատուկ դպրոցին:
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 3.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավել է 3 հատ խեցգետնորսիչներ, իսկ 3.0 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 3.64 մլն. դրամի չափով բնությանը պատճառված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100.0 հազ. դրամ վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի հայտնաբերած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի երկրաբանական և մակշեյդերական վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 99.87 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 150.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 52.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների արձանագրած խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազ. դրամի չափով:
Ապօրինի որս
Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում՝ 50.0 հազ. դրամի չափով:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0 հազ. դրամի վարչական տուգանքի որոշում, և հաշվարկվել է 30.0 հազ. դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս:
Բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ նշված ժամանակահատվածում բնապահպանական պետական տեսչության կիրառված պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել ընդհանուր առմամբ 1.8 մլն դրամ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել