Էջմիածնի թիվ 5 դպրոցը վթարային վիճակում է, դասեր անցկացնելը վտանգավոր է
Դեկտեմբերի 7-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի Էջմիածնի թիվ 5 դպրոցը գտնվում է վթարային վիճակում, և դպրոցում դասընթացներ անցկացնելը վտանգավոր է:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար ջոկատը: Իրականացվել է տեղանքի ակնադիտական ուսումնասիրում:
Պարզվել է, որ դպրոցի ձախակոմյան հատվածում գտնվող առաջինից երրորդ հարկերում տեղաբաշխված դասասենյակները վթարային են: Դասասենյակների առաստաղներին նկատվել են առաստաղից պոկված ծեփեր և ճեղքեր (4x70սմ): Վերոնշյալ հարկերի դասասենյակներում նկատվել են առաստաղների կորացումներ, իսկ երկրորդ և երրորդ հարկերում՝ առաստաղին առաջացած փոքր ճեղքեր (մոտ 5մ):
Դպրոցի տնօրենին առաջարկվել է վերոնշյալ դասասենյակներում դադարեցնել դասընթացները, և տրամադրվել է սահմանազատիչ ժապավեն՝ վտանգավոր տարածքի արգելափակման համար:
«Դեպքի մասին տեղյակ է պահվել Արմավիրի մարզպետարան: Կստեղծվի հանձնաժողով ստեղծված իրավիճակը պարզաբանելու, գնահատելու և խնդրին լուծում տալու համար»,- հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել