HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

3 օրում 12 մարդ թունավորվել է շմոլ գազից

Դեկտեմբերի 9-ին «1-03» ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 38-րդ փողոցի թիվ 24 տան բնակիչուհիներ, 1988 թ. ծնված Լ. Գասպարյանը և 1961 թ. ծնված Հ. Գրիգորյանը շմոլ գազից թունավորման նախանշաններով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Դեկտեմբերի 8-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Հրազդան քաղաքի 4 բնակիչ: Պարզվել է, որ նույն օրը նրանք թունավորվել են Հրազդանի Կենտրոն թաղամասի 37 շենքի թիվ 28 բնակարանում վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից: Կատարվում է նախաքննություն:

Դեկտեմբերի 8-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ձորագյուղ գյուղի 3 բնակիչ: Պարզվել է, որ դեկտեմբերի 7-ին նրանք թունավորվել են իրենց տան խոհանոցում գտնվող գազի կաթսայից առաջացած շմոլ գազից: Կատարվում է նախաքննություն:

Դեկտեմբերի 8-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Պ. Սևակի փողոցի 106 շենքի թիվ 53 բնակարանից իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Էդգար Սաֆարյանը: Պարզվել է, որ նա տանը թունավորվել է շմոլ գազի արտահոսքից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Դեկտեմբերի 7-ին տեղեկություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել Հովունի գյուղի բնակիչուհիներ, 1975 թ. ծնված Ա. Հակոբյանը և 1981 թ. ծնված Ս. Ղանդիլյանը: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter