HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Եվրոպական երկրներում Հայաստանի դեսպանների հետ

Դեկտեմբերի 9-ին Փարիզում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց Եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների ավանդական խորհրդակցությունը:

Հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կյանքից հեռացած Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակը։

Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքական բնագավառում տեղի ունեցած վերջին զարգացումները, անդրադարձավ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, Դուբլինում տեղի ունեցած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին, մեկ շաբաթից Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդին քննարկվելիք հարցերին, Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

Էդվարդ Նալբանդյանը հանձնարարականներ տվեց միջազգային կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման և կազմակերպությունների հետ համագործակցության խորացման, եվրոպական երկրների հետ երկկողմ հարաբերությունների առավել զարգացման, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ իրականցվելիք աշխատանքների վերաբերյալ:

Խորհրդակցության օրակարգում կարևոր տեղ էին զբաղեցնում դեսպանությունների հյուպատոսական ծառայությունների մակարդակի, արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացման հարցերը:

Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրին իրենց հավատարմագրման երկրներում և միջազգային կազմակերպություններում ընթացող գործընթացներն ու Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող քայլերը: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter