HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Դեկտեմբերի 10-ին նշվում է մարդու իրավունքների միջազգային օրը

Իրավապաշտպաններին գործազրկություն չի սպառնում

«Եվրոպական շատ երկրներում այս օրը չեն էլ հիշում, շարքային եվրոպացիները հաճախ նույնիսկ տեղյակ չեն, որ իրենց երկրում կա մարդու իրավունքների պաշտպան: Սակայն դա չի նշանակում, որ Եվրոպայում չեն խախտվում մարդու իրավունքները: Պարզապես դրանք, ի տարբերություն Հայաստանի, համակարգային բնույթ չեն կրում»,- այսօր՝ մարդու իրավունքների միջազգային օրվա առիթով ասուլիսի ժամանակ, հայտարարեց Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

«Իրավապաշտպաններին գործազրկությունը չի սպառնում»,- հայտնի արտահայտությունը հիշեցրեց Ազգային ժողովի պատգամավոր, նախկին իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության հարցում հիմնական խնդիրներից են կալանքը որպես խափանման միջոց կիրառելը և պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի բացակայությունը:

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը նշեց, որ հասարակական կազմակերպությունները որոշ դեպքերում՝բանակին կապված խնդիրներ, կանաչ տարածքների պահպանում, լուրջ հաջողությունների են հասնում:

Ավետիք Իշխանյանն ասաց, որ վերջին տարիներին իրավապաշտպանները և քաղաքացիական հասարակությունը որոշ հաջողությունների են հասել և փոքր, տեղային հաղթանակներ տարել, սակայն դրանք հստակ դեպքեր են ու չեն ազդում ընդհանուր պատկերի վրա. խոշտանգման մեկ դեպք կանխելով կամ մեղավորներին պատժելով խոշտանգումների թիվը բնավ չի պակասում: Խնդրի լուծումը պետք է փնտրել ոչ թե հետևանքների, այլ պատճառների մեջ:

Ըստ Իշխանյանին՝ մարդու իրավունքները Հայաստանում պաշտպանված կլինեն այն ժամանակ, երբ դատական համակարգը գործի անկախ և տարանջատվի գործադիր իշխանությունից: «Եթե իմ իրավունքը խախտում է ոստիկանությունը կամ դատախազությունը, ես չեմ կարող վստահ լինել, որ դատական համակարգում պաշտպանություն կգտնեմ, քանի որ վերջինս ենթարկվում է գործադիր իշխանությանը, և այդպիսով շրջանը փակվում է»,- ասաց Իշխանյանը:

Խոսելով իրավունքների և պարտականությունների մասին՝ Ավետիք Իշխանյանը հիշեցրեց, որ ՀՀ շարքային քաղաքացիներն ունեն երկու պարտականություն՝ հարկեր վճարելու և բանակում ծառայելու: Մնացած ամեն ինչ իրենց իրավունքների շարքում է, իսկ ահա պետական պաշտոնյաններն ունեն ավելի շատ պարտականություններ, քան իրավունքներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter