HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն Երևանում. ոստիկանությունը ձերբակալել է 53-ամյա Ռոբերտին

Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Ավանի Աճառյան թաղամասի 30 շենքի թիվ 37 բնակարանում դիակ կա:

Մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանում հայտնաբերել է 1949 թ. ծնված Շուրա Աբրահամյանի դիակը՝ գլխի մասում բռնության հետքերով:

Ոստիկանության ծառայողները նույն օրը՝ ժամը 17.50-ին, այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով Ավանի Աճառյան թաղամասի թիվ 30 շենքի մոտից բերման են ենթարկել 1959 թ. ծնված Ռոբերտ Մ.-ին: Նա խոստովանել է, որ դեկտեմբերի 7-ին իր բնակարանում բութ առարկայով հարվածներ է հասցրել Շ. Աբրահամյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:

Ռոբերտ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Ոստիկանություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter