HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրիում արտագաղթում են հատկապես երիտասարդ ընտանիքները (տեսանյութ)

Գյումրիում արտագաղթի կանխումը վաղուց ունի կենսական նշանակություն, որի նպատակով, բնականաբար, առաջին հերթին անհրաժեշտ է լուծել գործազրկության և անօթևանության խնդիրները:

Սակայն ոչ պակաս կարևոր է երիտասարդության և հատկապես երիտասարդ ընտանիքների շրջանում արտագաղթի կանխման ուղղությամբ նաև այլ անհետաձգելի գործողությունների իրականացումը՝ նրանց Գյումրիում պահելու նպատակով: Թերևս կարևորագույն քայլերից են Գյումրիում մշակութային և ժամանցային օջախների հիմնումն ու երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծմանն ուղղված ծրագրերի ընդունումը և իրականացումը:

Անգամ անզեն աչքով դիտարկելիս երևում է, որ արտագաղթը առավել տարածված է հենց երիտասարդության շրջանում: Ու եթե երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքները հույս ունեն, որ պետությունը վաղ թե ուշ իրենց ապահովելու է բնակարաններով, ապա երիտասարդ ընտանիքները անգամ այդ հեռահար հույսը չունեն, մինչդեռ նրանց մեծ մասն ապրում է վարձով բնակարաններում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում երիտասարդ գյումրեցի ընտանիքներին հուզող առավել կարևոր մի քանի խնդիրների մասին իր մտորումներն է հայտնում երիտասարդ գիտնական, երկու մանկահասակ երեխաների մայր Լիլիթ Կիրակոսյանը:

«Շիրակ կենտրոն»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter